Ինչ-որ տեղից ընկույզ ձեռք գցելով, իրենից գոհ ագռավը թռավ ու նստեց զանգակատան գագաթին: Հարմարավետ տեղավորվելով այնտեղ և իր որսը՝ ճանկով, նա սկսեց ակտիվ կտցահարել, որ հասնի ընկույզի բաղձալի միջուկին: Սակայն կամ թե հարվածն էր նրա ուժեղ, կամ էլ թե ուղղակի ագռավը սխալվեց, բայց ընկույզը հանկարծ բաց ընկավ նրա ճանկից, գլորվեց ներքև և անհայտացավ պատի ճեղքի մեջ:
- Օ, բարի պատ-պաշտպան, - արցունքոտված թոթովեց ընկույզը, դեռ ամբողջովին ուշքի չեկած ագռավը կտուցի դաժան հարվածներից: - Մի թող որ զոհվեմ, խղճա ինձ: Դու այնքան մեծ ես և ամուր, այնքան գեղեցիկ զանգակատուն ունես: Մի քշիր ինձ:
Զանգերը խուլ և կշտամբանքով զրնգացին, զգուշացնելով պատին, որ չվստահի նենգ ընկույզին, քանի որ նա կարող է վտանգավոր լինել պատի համար:
- Մի թող ինձ փորձանքի մեջ, - շարունակեց աղաչել ընկույզը, ջանալով զանգերի բարկացած ձայնից ավելի բարձր գոռալ: - Ես արդեն պատրաստվում էի լքել իմ հարազատ ճյուղը և ընկնել խոնավ հողի մեջ, երբ հանկարծակի վրա հասավ այդ չարագործը: Հայտնվելով այդ անկուշտ ագռավի կտուցի մեջ, ես ինքս ինձ խոսք տվեցի, որ եթե հաջողվի մահից խուսափել, ապա իմ կյանքի հետագա ընթացքը լուռ և հանգիստ կանց կացնեմ մի ինչ որ փոսի մեջ:
Ընկույզի կրքոտ խոսքերը հուզեցին հին պատին մինչ արցունքները: Ի հակառակ զանգերի զգուշացման, նա որոշեց ընկույզին հյուր ընդունել և թողնել այն պատի ճեղքի մեջ, որտեղ նա ընկել էր:
Սակայն ժամանակի ընթացքում ընկույզը վախից ձերբազատվեց, ընտելացավ իր նոր վայրին և արմատներ գցեց, իսկ դրանք էլ սկսեցին խրվել հյուրընկալ պատի մեջ: Շուտով ճեղքից սկսեցին դուրս պրծնել առաջին ծիլերը: Նրանք միահամուռ կերպով ձգվում էին վերև և ուժ հավաքում: Եվս մի որոշ ժամանակ անց, ընկուզենու երիտասարդ շիվերը արդեն հպարտ բարձրանում էին արդեն զանգակատնից էլ վեր:
Պատը հատկապես տուժվում էր արմատներից: Կպչուն և ամուր արմատները, ավելի ու ավելի էին աճում ու մեծանում իրենց ճանապարհին փլելով և խարխլելով որմնաշարը և անխղճորեն դուրս գցելով պատից աղյուսներն ու քարերը:
Պատը շատ ուշ հասկացավ, թե որքան նենգ դուրս եկավ այն աննկատ և խղճալի ընկույզը, իր երդումնալի համոզումներով, թե կապրի լուռ ու մունջ, առանց որևե նեղություն պատճառելու: Նրան այլևս ոչինչ չէր մնում, քան մեղադրել ինքն իրեն իր դյուրահավատության համար և դառն ափսոսալ, որ ժամանակին ականջ չդրեց իմաստուն զանգերին:
Ընկուզենին շարունակում էր աճել իր հպարտ անտարբերությամբ, իսկ զանգակատունը ավելի ու ավելի էր խարխլվում և փլուզվում:
Լեոնարդո դա Վինչի