Մի անգամ մայրիկը մտնում է խոհանոց և տեսնում, որ դուստրը նստած է սեղանի առջև։ Ամենուր գունավոր մատիտներ են, և նա շատ կլանված է նկարով, որը նկարում է։
— Դստրիկս, ի՞նչ ես նկարում, — հարցրեց մայրը։
— Ես նկարում եմ Աստծուն, մայրիկ, — պատասխանեց այդ փայլող աչքերով փառավոր աղջնակը։
— Դա այնքան հոյակապ է, թանկագինս, — ասաց մայրիկը, ջանալով նրան օգնել, — բայց, գիտես, ոչ ոք իրականում չգիտի թե ինչ տեսք ունի Աստված։
— Դե ուրեմն կիմանաք, — ծլվլաց փոքրիկը, — դու միայն թույլ տուր ավարտեմ։
Նիլ Դոնալդ Ուոլշ