Պարապմունքների ժամանակ նախադպրոցականները սովորում էին նկարչության տարրական հմտություններ։ Ուսուցչուհին զրուցում էր երեխաների հետ, առաջարկում նկարի թեման և մոլբերտի վրա ցույց տալիս, թե ինչպես հաջորդաբար և որակով կատարել աշխատանքը։ Ուսումնական տարվա սկզբին, հետևելով աշակերտներին, ուսուցչուհին նկատեց, որ մի փոքրիկ չի նկարում բոլորի համար տրված թեման, այլ նկարում է այն, ինչն իրեն է հետաքրքրում։ Երեխան լաբիրինթոս էր նկարում։ Ուսուցչուհին որոշեց խոսել նրա հետ։ Մոտենալով երեխային՝ նա հարցրեց.
