Հատկացված ժամանակին, ավանակը իջավ ջրի մոտ խմելու: Սակայն բադերը լճում այնպես էին կռկռում և թևերով թափ տալիս, որ պղտորել էին լճի ողջ ջուրը:
Չնայած, որ ավանակին տանջում էր անհագ ծարավը, նա չխմեց և մի կողմ քաշվելով սկսեց համբերատար սպասել: Վերջապես բադերը հանգստացան և ափ դուրս գալով հեռացան: Ավանակը նորից մոտեցավ ջրին, սակայն այն դեռ պղտոր էր: Եվ նա նորից գլխիկոր մի կողմ քաշվեց:
