«Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել»:
Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ «Օրացույց» ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:
