«Ինձ փող է պետք, չե՞ս կարող ինձ հարյուր թուման պարտքով տալ», - հարցրեց մի մարդ իր ընկերոջը: «Ես գումար ունեմ, բայց քեզ ես չեմ տա: Երախտապարտ եղիր ինձ դրա համար»:
Մարդը բարկացած ասաց՝ «Այն, որ Դու փող ունես, և չես ուզում ինձ տալ, դեռ դժվարությամբ կարող եմ հասկանալ: Սակայն այն, որ ես դրա համար դեռ պետք է Քեզ երախտապարտ լինեմ՝ ոչ միայն ինձ համար անհասկանալի է, այլև կարծում եմ, որ ուղղակի լկտիություն է»:
