- Հենց հիմա վեր կաց: Այ դու այլանդակ կենդանի, - հայհոյում էր բեդուինը և մտրակում ալարկոտ ուղտին, ով համառորեն կանգնել էր ծնկների վրա ավազների մեջ: - Եթե մի անգամ էլ ինձ չլսես և չենթարկվես, ես քեզ մի թումանով կվաճառեմ շուկայում: Այ դու, անպետք անասուն, Ալլահով եմ երդվում, ես դա կանեմ:
Մի օր էլ չէր անցել, որ բեդուինը նորից փայտով ծեծում էր ալարկոտ ուղտին: Եվ ահա, նա ստիպված եղավ կատարել այն, ինչում երդվում էր: Անհրաժեշտ էր խոստումը պահել, և բեդուինը, ինքն իր, ուղտի և Աստծու հետ խռոված, կենդանուն տարավ շուկա:
