Ապրում էր աշխարհի երեսին մի սովորական կին ու նրան որպես ժառանգություն էր հասել մի փայտե սափոր։ Այդպիսի սափորներ դեռ փնտրել էր պետք՝ գեղեցիկ, յուրաքանչյուր նախշը, յուրաքանչյուր գալարագիծը նրա վրա փորագրված՝ արվեստի գործ էր։ Օրեցոր, տարեցտարի այդ կինը՝ այդ սափորով գնում էր ջրհորի մոտ՝ ջրի։ ՈՒ սափորը նրան ծառայում էր հավատով ու ճմարտացիությամբ՝ երկար տարիներ։
Հիմա էլ էր նա գնում ջրով լի սափորով երբ ճանապարհին նրան հանդիպեց երիտասարդ զորականը։
