Ապրում էր երկրի վրա մի սովորական մարդ Ավրիլ անունով: Իր ամբողջ կյանքի ընթացքում Ավրիլը արտերը ցանում էր ցորենով: Բայց զզվեցրել էր նրան միևնույն բանով զբաղվելը: Որոշեց նա փոխել իր կյանքը: Թողեց նա իր տունը, իր գյուղը, և ճանապարհ ընկավ ուր աչքը կկտրի:
— Այլևս ոչ մի ցորենի հատիկ ձեռքս չեմ վերցնելու, — երդվեց Ավրիլը:
Երկար շրջեց աշխարհով մեկ Ավրիլը և մի անգամ հասավ մի քաղաք: Իսկ այդ քաղաքում շուկայի օր էր:
