Գանձեր որոնողը մի հին գրքում կարդաց, որ մի վայրում անթիվ անհամար գանձեր կան թաղված և որոշեց գտնել: Նա շատ երկար փնտրեց այդ գանձերը: Մի անգամ, փորելու ընթացքում նա նկատեց, որ երկնքից իր մոտ է իջնում մի ոսկյա բահ: Մարդն ուրախացած վերցրեց այն և երջանիկ տարավ տուն: Թաղված գանձերի մասին նա մոռացավ, համարելով, որ երկնքից իջած ոսկյա բահը իրեն բավարար է: Եվ լսեց նա ձայնը երկնքի՝
- Այդ բահով Դու պետք է փորեիր և գտնեիր անթիվ անհամար գանձեր: Եվ հենց նա կբերեր քեզ դրանց մոտ:
